Ասանժը դեսպանատան շենքում սքեյթով է շրջել (Տեսանյութ)
Հրապարակվել է տեսանյութ, որում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը երևում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքում սքեյթով շրջելիս։
Ինչպես գրում է El País պարբերականը, կադրերը ֆիքսել են դեսպանատան հսկման տեսախցիկները։ Տեսագրությունում է հայտնվել նաև դեսպանատան անվտանգության աշխատակիցների հետ տղամարդու կոնֆլիկտը։
2016 թվականին Ասանժի լոգասենյակի ցնցուղը կոտրվել էր, ինչի պատճառով դիվանագիտական առաքելության աշխատակիցները ստիպված են եղել սանտեխնիկ կանչել։
Դիվանագետներին ծառայություններ մատուցող իսպանական պահնորդական ընկերությունը դեսպանատուն է հրավիրել Վալենսիայից իր նախկին գործընկերոջը։
Նշվում է, որ դեսպանատան աշխատակիցները մտավախություն են ունեցել, որ բրիտանական հատուկ ծառայությունները կօգտվեն առիթից՝ Ասանժի մոտ ներթափանցելու համար։