Թոշակառու տատիկները ծեծկռտուք են սկսել ավտոբուսում տեղի համար (տեսանյութ)
Ռուսաստանում երկու թոշակառուները կռիվ են սարքել ավտոբուսում տեղի համար: Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ տատիկներից մեկը մյուսից պահանջել է ազատել տեղը, որը նախատեսված է հաշմանդամություն ունեցողների համար՝ չնայած այն բանին, որ ավտոբուսում այդ պահին ազատ տեղ է եղել:
Կարճ լեզվակռվից հետո թոշակառուները գործի են դրել բռունցքները: Արդյունքում ներկաները ստիպված են եղել միջամտել և պահանջատեր տատիկին ստիպել, որ վերջինս զբաղեցնի ազատ տեղը: