Վլադիմիր Զելենսկուն վարկաբեկող նոր տեսանյութ է հրապարակվել
Համացանցում հայտնվել է սկանդալային նոր տեսանյութ, որը վարկաբեկում է Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկուն: Նշվում է, որ տեսանյութը հրապարակվել է «Бойкот Партии Регионов» ֆեյսբուքյան էջում:
Տեսանյութը սկսվում է հետևյալ խոսքերով. «Նրա հետ ամեն ինչ կարգին է», այնուհետև Զելենսկու վրա երկնքից ընկնում է պարկ, որը լի է սպիտակ փոշենման զանգվածով: Տեսանյութի ավարտին գրվում են հետևյալ խոսքերը. «Քանի որ նա հաճույքների մեջ է»:
Հիշեցնենք, որ Զելենսկու թիմը որոշել է ուժեղացնել նախագահի թեկնածուի անվտանգությունը Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի Telegram-ի ալիքում այն տեսանյութի հայտնվելուց հետո, որում մոնտաժված կերպով ցույց է տրվում, թե ինչպես է բեռնատարը վրաերթի ենթարկում Զելենսկուն: