Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կկալանավորի Գյուլենին
Անկարան Վաշինգտոնից ակնկալում է որ նա ժամանակավորապես կկալանավորի ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը այցելությամբ Անկարայում է գտնվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք քննարկել ենք FETO–ի ղեկավարի արտահանձնումը, փոխանցել մեր հարցումները։ Սպասում ենք այդ ուղղությամբ որոշակի քայլերի։ Ակնկալում ենք, որ նրան ժամանակավորապես կկալանավորեն՝ այդ հարցումը նույնպես մենք փոխանցել ենք ամերիկյան կողմին»,- ասել է թուրք նախարարը։
2016-ի հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որի կազմակերպման համար Թուրքիայի իշխանությունները մեղավոր են համարում ՖԵթուլահ Գյուլենին, որը ԱՄՆ-ում է բնակվում։ Գյուլենն ինքը դատապարտել էր ապստամբությունը ու հայտնել, որ որեւէ մասնակցություն չի ունեցել դրան։