Լուսնի վրա վայրէջք կատարելիս իսրայելական տիեզերական սարքը վթարվել է
Իսրայելական տիեզերական «Բերեշիտ» սարքը վթարվել է Լուսնի մակերևույթի վրա վայրէջք կատարելիս։ Այն Երկրի հետ կապը կորցրել է ապրիլի 11-ին։ Նշվում է, որ խնդիր է առաջացել գլխավոր շարժիչի հետ։
Այդուհանդերձ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դարձել է աշխարհում 4-րդ երկիրը, որն արբանյակ է իջեցրել Լուսնի վրա։ Նա խոստացել է կրկնել Լուսին հասնելու փորձը 2-3 տարուց։
Սարքն արձակվել էր 2019 թվականի փետրվարի 21-ին Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից՝ Falcon 9 հրթիռակրի օգնությամբ։ Այն պետք է Լուսնի մագնիսական դաշտի չափումներ կատարեր և լուսանկարներ փոխանցեր Երկիր։