Եվրահանձնաժողովի նախագահը հազիվ է խուսափել Ռուանդայի առաջին տիկնոջը վառվող ջահով վնասելուց (Տեսանյութ)
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հազիվ է խուսափել Ռուանդայի առաջին տիկնոջը՝ Ժանետ Կագամեին հրկիզելուց։ Միջադեպը տեղի է ունեցել Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման արարողության ժամանակ։
Միջոցառման ընթացքում մասնակիցներին, այդ թվում Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին, նրա տիկնոջն ու Յունկերին առաջարկվել է երկար ջահերի օգնությամբ վառել «Հույսի կայծ» հուշահամալիրի կրակը։
Ծիսակարգի ավարտից հետո Յունկերը, ով դեռևս շարունակում էր ձեռքում պահել վառվող ջահը, անհաջող կերպով շրջվել է դեպի առաջին տիկինը։
Այդ պահին մոտակայքում գտնվող անվտանգության աշխատակիցներից մեկն արագ կանխել է իրադարձությունների ընթացքը։ Յունկերի ձեռքից վառվող ջահն անմիջապես վերցրել են։