Վրաստանը ժամանակավորապես փակել է Թուրքիայի հետ սահմանը
«Սարփի» մաքսային անցկաետում տեղաշարժը (վրաց-թուրքական սահման) արգելվել է 4 ժամ՝ կապված վերանորոգման աշխատանքների հետ։ Այս մասին Sputnik Грузия-ին հայտնել է Վրաստանի Ֆիննախի Եկամուտների ծառայության պետ Խատիա Մոիսցրապիշվիլին։
«Սարփի» մաքսային անցակետը փակել են նախօրեին երեկոյան, ինչի հետեւանքով այնտեղ ավտոմեքենաներից հերթ էր գոյացել։ Փուլ առ փուլ սկսել են թույլ տալ սահմանը հատել ֆիզիկական անձանց, մարդատար ավտոմեքենաներին, ավտոբուսներին եւ հետո միայն բեռնատարներին։
Նշվում է, որ վերանորոգման աշխատանքները տեղի են ունեցել թուրքական կողմում, ինչի մասին ասվել էր մի քանի ամիս առաջ։
Մինչ շինարարական աշխատանքների ավարտը ավտոմեքենաներին, ավտոբուսներին ու բեռնատարներին կսպասարկի 2 միջանցք՝ նախկին վեցի փոխարեն։ Իսկ աշխատանքներն ավարտելու համար մոտ մեկ տարի անհրաժեշտ կլինի։
Լուրեր Հայաստանից - NEWS.am