Արկտիկայում ցրտադիմացկուն մոծակներ են հայտնաբերվել
Գիտնականներն Արկտիկայի տարածաշրջանում ցրտադիմացկուն մոծակների 9 տեսակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Российская газета-ն:
Աղբյուրը հայտնում է, որ մոծակների այս տեսակները կարողանում են գոյատևել ջերմաստիճանի անգամ բացասական ցուցիչի պայմաններում: Ուսումնասիրություններն իրականացրել է Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի գիտնական Անդրեյ Կրաշեննիկովը:
Հաղորդվում է, որ մոծակների այս տեսակներից մի քանիսը բերան չունենալու պատճառով չի սնվում: Նրանց մեջ հատուկ նյութեր են պարունակվում, որոնք օգնում են մոծակներին խստաշունչ ձմռան պայմաններում սառցակալել, սակայն չկորցնել կենսունակությունը:
Գարնան մեկնարկին զուգընթաց, միջատները «վերակենդանանում են»: