Ինչպես տարեց տարիքում պահպանել երիտասարդությունը
Այս թեմայով
Կրթության եւ սոցիալական ակտիվության մակարդակը կարեւոր դեր են խաղում 55 տարեկանից հետո ուղեղի ծերացման պրոցեսների զսպման գործում, հատկապես կանանց շրջանում:
Ալբերտի համալսարանի (Կանադա) գիտնականների հետազոտության համաձայն՝ հենց մշտական մտավոր ծանրաբեռնվածությունն է ուղեղի դանդաղ ծերացման գրավականը: Նման դրական դինամիկա է դիտվում, օրինակ, նրանց շրջանում, ովքեր նոր գիտելիքներ ու հմտություններ են ձեռք բերում, սովորում են օտար լեզուներ կամ տիրապետում են համակարգչային գրագիտությանը:
Մասնագետները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ 55-75 տարեկանում լավ հիշողությունը եւ սրտի կծկումների ցածր հաճախությունը փոխկապակցված են: Օրինակ՝ նեւրոլոգիական առողջության լավ ցուցանիշներով տարեց անձանց (75-ն անց) մոտ նկատվել է նաեւ արագ քայլվածք եւ դեպրեսիայի ցածր մակարդակ:
Այսպիսով՝ հիշողության եւ ընդհանրապես ուղեղի առողջության վրա ազդող բացասական գործոններ են, մասնավորապես, ցածր մտավոր ակտիվությունը եւ սրտի կծկումների մեծ հաճախությունը: