Բարսելոնայում ուսումնական ծրագրից հանել են «Կարմիր գլխարկը» եւ «Քնած գեղեցկուհին»՝ «սեքսիզմի քարոզչության» պատճառով
Բարսելոնայի դպրոցները ուսումնական ծրագրից հանել են երեխաների համար մոտ 200 գրքեր, քանի որ դրանք «սեքսիստական կարծրատիպեր են քարոզում»՝ հայտնում է Fox News-ը։
Ինչպես նշում է թերթը, արգելված մանկական գրականության ցուցակում ներառվել են այնպիսի հանրահայտ հեքիաթներ, ինչպիսին են «Քնած գեղեցկուհին» եւ «Կարմիր գլխարկը»։
Տաբերի դպրոցը, որը գտնվում է Կատալոնիայի կառավարության ենթակայության տակ, համարում է, որ մինչեւ 6 տարեկան երեխաների համար գրքերի 30 տոկոսը «տոքսիկ» է, եւ մանկակակն գրականության միայն 10 տոկոսում է հաշվի առնված «գենդերային հավասարության թեմատիկան»։