Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աշխատակիցը շուրջ 80 հազար դոլար է նվիրել Կարեն Ավագյանին
Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ցուցակով առաջադրված Կարեն Ավագյանը ներկայացրել է իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Այս մասին տեղեկցնում է Հետք-ը:
Համաձայն փաստաթղթի` 2016թ. փետրվարի 2-ից մինչև 2017թ. փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Կարեն Ավագյանի եկամուտները հիմնականում գոյացել են երկու տարբեր նվիրատվություններից: Երկու դեպքում էլ նվիրատուն նույն անձն է` Խաչիկ Լևոնի Զաքարյանը:
Ըստ Հետք-ի, Կարեն Ավագյանին նվիրատվություն կատարած Խաչիկ Զաքարյանը ևս աշխատում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամում: Զաքարյանի նվիրատվություններից մեկը կազմել է 20 միլիոն ՀՀ դրամ, մյուսը` 40 հազար ԱՄՆ դոլար, այսինքն` ընդհանուր առմամբ նա մեկ տարում Կարեն Ավագյանին է նվիրել ավելի քան 80 հազար ԱՄՆ դոլար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: