Ամերիկացի գիտնականները ՄԻԱՎ վարակի բուժման նոր ձեւ են ներկայացրել
Ամերիկացի գիտնականները մշակել են իմունաթերապեւտիկ նոր ձեւ ՄԻԱՎ վարակի բուժման համար, որը կարող է ոչ միայն հայտնաբերել վիրուսը, որը թաքնվում է պացիենտի իմունային համակարգում, այլ նաեւ ընդմիշտ այն վերացնել։ Այս մասին հայտնում է ВВС-ն։ Գիտափորձերն իրականացվել է Փիթսբուրգի համալսարանի մասնագետների կողմից։ EBioMedicine ամսագրում հրապարակված գիտափորձերի արդյունքների ամփոփագրում նշվում է, որ մեթոդի հիմքում դրվել են իմունային բջիջները, որոնք նախատեսված են եղել լրիվ այլ վիրուսի՝ վիտոմեգալովիրուսի հայտնաբերման համար։ Բուժման մեթոդի արդյունավետությունը հաստատելու համար անհրաժեշտ է դեռ նաեւ կլինիկական հետազոտություններ անցկացնել, սակայն մասնագետները կարծում են, որ մշակված մեթոդը կօգնի ապագայում ստեղծել մի բուժանյութ, որը մշտապես պրեպարատների ընդունումը թերապիայի ընթացքում կդարձնի ոչ պարտադիր։ Ժամանակակից բարձր ակտիվության հակառետրովիրուսային թերապիան բավական արդյունավետ ճնում է իմունադեֆիցիտային վիրուսը, սակայն այն ունի բազմաթիվ հակազդեցություններ եւ դրանից հրաժարման դեպքում ՄԻԱՎ-ը միշտ վերադառնում է հետ։