Գողը ներխուժել է կենդանիների խանութ եւ վաճառողուհուն սպառնացել երկնագույն հովանոցով (Տեսանյութ)
Դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Լուխովիցի քաղաքում։ Դիմակով եւ կնգուղով գողը ներխուժել է կենդանիների խանութ։ Որպես զենք՝ նրա ձեռքին եղել է երկնագույն հովանոց-ձեռնափայտ՝ հայտնում է Life-ը։
Սակայն վաճառողուհին վախեցողներից չի եղել։ Կինն իրեն չի կորցրել եւ սկսել է ապակի լվանալու հեղուկ ցողել չարագործի դեմքին, որն այդ ընթացքում հովանոցով հարվածներ է հասցրել նրան։
Վաճառողուհին, որքան կարողացել է, դիմադրել է, սակայն հանցագործն իր համառությամբ կարողացել է 600 ռուբլի եւ հին հեռախոս հափշտակել։ Այժմ երկնագույն հովանոցով գողին փնտրում է ոստիկանությունը։