Արտակ Զեյնալյանը հարցաքննվել է (տեսանյութ)
Որպես վկա հարցաքննվել եմ Մարտի 1-ի գործով: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Հարցաքննվել եմ որպես Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, ով հանդես է եկել Սահմանադրական դատարանում, և վիճարկել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը»,-ասաց նա:
Զեյնալյանն ասաց, որ լրացուցիչ տեղեկություններ չի կարող հաղորդել: