Եթե հեղաշրջումը հաջողվեր, Թուրքիայի արեւելքում հայկական պետություն էր ստեղծվելու․ թուրք պատգամավոր
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության պատգամավոր Մեհմեդ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը եթե հաջող ստացվեր, Թուրքիայի տարածքում 4 պետություն էր ստեղծվելու։
Թուրքական Olaymedya կայքի փոխանցմամբ՝ իշխող կուսակցության պատգամավոր Մեհմեդ Էրդողանը, խոսելով տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասին, նշել է, թե ինքը տեսել է քարտեզը, ըստ որի գծվելու էր Թուրքիայի տարածքում առաջացող պետության սահմանները, եթե հեղաշրջումը տեղի ունենար։
Նա շեշտել է, թե ըստ սցենարի նախատեսված էր Ստամբուլը դարձնել քաղաք-պետություն, արեւելյան հատվածում ստեղծել հայկական պետություն, հարավ-արեւելքում մարքսիստ-լենինյան քրդական պետություն, իսկ ներքին Անատոլիայում՝ թուրքական պետություն։