Կովկասյան ընձառյուծը՝ մարդկային աչքերով (Տեսանյութ)
Բնության անսպառ հրաշքները չեն դադարում զարմացնել և հիացնել մարդկանց: Արփա պահպանվող լանդշաֆտի հզոր ռենջերների խմբի գիշերային շրջայցը կրկին հիացնում է մեր աչքերը՝ պարգևելով այսպիսի տեսանյութ: Կովկասյան ընձառյուծը՝ մարդկային աչքերով: Տեսանյութը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ բնական ձայնային էֆեկտներով: Շնորհակալություն մեր ռենջերներին՝ Սամվել Կարապետյանին, Վարդգես Ղարախանյանին և Արթուր Համբարձումյանին: Մեր հատուկ շնորհակալությունն ենք հայտնում մեր գործընկերներին՝ CNF - Caucasus Nature Fund ևWWF Armenia-ին մեզ վստահելու և մեր ուժերին հավատալու համար: