Ֆրանուսա Ֆիյոնը կողմ է հանդես եկել երկրում իսլամը խստորեն վերահսկելուն
Ֆրանսիայում «Հանրապետականներ» կուսակցությունից նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը կողմ է հադես եկել երկրում իսլամը խստորեն վերահսկելուն, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Ես անհրաժեշտ եմ համարում, որ Ֆրանսիայում պետությունը խիստ վերահսկողություն սահմանի մուսուլմանական կրոնի նկատամամբ։ Պետք է նաեւ խիստ վերահսկողություն սահմանվի Ֆրանսիայում իսլամի կենտրոններին արտասահմանյան ֆինանսավորմանը եւ իմամների նախապատրաստությանը»,- ասել է Ֆիյոնը։
«Ինտեգրիստական տենդենցների ուժգնացումը դարձել է իսլամի լուրջ խնդիր, եւ դա հարված է հասցնում եվրոպական տարածաշրջանի ավանդույթներին», - նշել է քաղաքական գործիչը։
Ֆիյոնը նաեւ հիշեցրել է, որ Ֆրանսիայում կրոնի նկատմամբ վերահսկողությունը «արտասովոր բան չէ»։ Մասնավորապես, Նապոլեոն Բոնապարտը 19-րդ դարում Ֆրանսիայում Թեմական խորհուրդ ստեղծեց, որը կարգավորում էր հուդդայականության վերաբերյալ հարցերը։