1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 26 ապրիլի 2019թ., 00:00
Մեքսիկայում ավելի քան 1000 ներգաղթյալ փախուստի է դիմել ժամանակավոր ապաստարանից Հայաստանի և մյուս գործընկերների հետ միությունը կառուցվում է ինքնիշխանության սկզբունքների հիման վրա. Պուտին Զիդանը՝ Խետաֆեի հետ խաղի մասին. Դժգոհ եմ արդյունքից Էլմար Մամեդյարովի հետ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում. Զոհրաբ Մնացականյան Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է լեզվի մասին օրենսդրական փոփոխությունները Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել Տոնոյան․ Խաղաղության սպառնալիքների բաժանումն ըստ տարածաշրջանների՝ բավական պայմանական է Ժողովուրդը հաղթական երթը շարունակելու կամք եւ համարձակություն ունի. ՀՀ վարչապետ «Սպայկայի» տնօրենի պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց ԱՄՆ արդարադատության նախարարությունը կցանկանար տեղեկանալ Քլինթոնի եւ Ուկրաինայի հնարավոր կապերի մասին. Թրամփ Կիմ Չեն Ընի գնացքը Վլադիվոստոկից վերադառնում է Հյուսիսային Կորեա Շղթան մի օր բացվում է Փաշինյանի մտահոգության հետքերով. Կանխվել է արգելված իրերի մուտքը ՔԿՀ-ներ Դավիթ Սանասարյանը չի մասնակցել ՔՊ նիստին Զելենսկիին տված Փաշինյանի խորհրդի հետևում նկատվում է թաքնված հայտարարություն. Տրոֆիմչուկ «Սպասում եմ երրորդ երեխայի ծնունդին եւ շատ երջանիկ եմ, որ հենց կին եմ ծնվել». Մարգարիտա Սիմոնյանը պատասխանել է Շարլիզ Թերոնի պաշտպաններին Ցրտահարության վտանգն ավարտված է. ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ. Սուրենյան Գարեգին Բ-ն մեկնել է Իտալիա՝ մասնակցելու «Կրոնների փառատոնին» Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյան vs Վինսենտ Կեյմեր Նստակյաց կյանքը եւ տեսախաղերով տարվելը տարեկան 5 մլն մարդ են սպանում Թրամփը ցանկանում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ միջուկային գործարք կնքել. լրատվամիջոց Սալոմե Զուրաբիշվիլին Զատկի կապակցությամբ համաներում է շնորհել 42 դատապարտյալի Ինչու Տեր-Պետրոսյանը չցանկացավ կանխել ողբերգությունը Արդեն տևական ժամանակ է՝ ԿԳՆ-ն ուսուցիչներին չի վերապատրաստում ԱՄՆ-ում 7 ուղևոր հոսպիտալացվել է ինքնաթիռի սրահում տարածված ուժեղ հոտի պատճառով 18-ամյա բրիտանուհին դանակահարել է ընկերոջն իր կրծքին դիպչելու համար Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Էրդողանին. վարչապետի խոսքն ուղղվա՞ծ է նաև Ռուսաստանին Մեքսիկացիներին զայրացրել է սառը գարեջրի վաճառքն արգելելու որոշումը Առաջին անգամ ՀՀ-ում նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը Նշվում է Սահմանապահ զորքերի օրը, Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն. ուղիղ Սողանք Մարսի վրա Անդրանիկ Թևանյան. «Իշխանությունը գործում է «Լիազորություններն ինձ, իսկ պատասխանատվությունը՝ ձեզ» սկզբունքով» Թաիլանդցին ննջասենյակում թաքնված տեսախցիկ տեղադրելուց հետո պարզել է, որ իր կատուն իր դեմքի վրա քնելու սովորություն ունի (լուսանկարներ) Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթի տարանցումը Արցախցի Միշան ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողներին ցույց է տվել հայրենիքն ու հայկական խոհանոցը (տեսանյութ) 24-ամյա ամերիկացին վիճակախաղով մոտ 770 մլն դոլար է շահել Էմանուել Մակրոնը խոսել է նախագահական հաջորդ ընտրություններին հնարավոր առաջադրման մասին Բաքվի խանութներից մեկում հնչած հայերեն երգն ադրբեջանցիների շրջանում սկանդալ է առաջացրել (տեսանյութ) Արգենտինայի նախագահը դիմել է հայ համայնքին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ Կիմ Չեն Ընը հրավիրել է Վլադիմիր Պուտինին այցելել Հյուսիսային Կորեա Հայաստանն առաջարկել է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը Նյու Յորքի օդանավակայանի թռիչքուղու վրա լողավազան են բացել Վլադիմիր Զելենսկիի թիմը ցանկանում է հինգ նախարարի պաշտոնանկ անել Թրամփը՝ Բայդենին․ «Բարի գալուստ մրցավազք, Քնկոտ Ջո» Դիզելային վառելիքն ու բենզինը թանկացել են Նեյմարը հրաշագործ է, բայց Մբապեն արագությամբ գերազանցում է բրազիլացուն. ՊՍԺ-ի պաշտպան Ծովի ձայնը տալիս է սուպերհրաբխի տասնամյա հանելուկի պատասխանը Շենգենյան գոտին կկրճատվի՞ «Այդ ֆանտաստիկան ՀՀ-ում իրականություն է». Փաշինյանը պարզաբանեց 50 հազար աշխատատեղ ստեղծվելու մասին իր հայտարարությունը Աղասիկն ու Արամիկը խուլիգանություն են արել. Աղասիկը օդ է կրակել Հնացած տեխնիկան՝ խոչընդոտ. օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականաց­նելիս իրավապահ համակարգը խնդրի առաջ է կանգնում ԱՄՆ իշխանություններն արգելել են Չեչնիայի կառավարության ղեկավարի մուտքը երկիր Ավստրալիայում նորածին կոալային, փոխնակ մոր մոտ տեղափոխելով, փրկել են Հայ-չինական հարաբերությունները չե՞ք ուզում «աննախադեպ» դարձնել Կարեն Ավագյանի դեմ հիմնադրամի տնօրենը ցուցմունք չի գրել. Ասել է՝ մենակ եմ արել Սաբոտաժ. մի շարք դեսպաններ հրաժարական կտան. Փաշինյանը «սվոյ»-ների ցուցակ է պահանջել ԱԳ նախարարից Իսկ ե՞րբ կխոսի Սերժ Սարգսյանը. նա «անալիզներ» է արել Ովքե՞ր են ցուցմունք տվել Դավիթ Սանասարյանի դեմ. մանրամասներ «Իմ քայլը»՝ հանուն իշխանությանը մերձ օլիգարխիայի բիզնես շահերի. «Սիլ»-ը կարող է դառնալ «Բջնի» «Իմ քայլն» այլեւս փակ ռեժիմով «չի հավատաքննում» պաշտոնյաներին. արտահո՞սքն է պատճառը Պաշտոնյաները վարչապետին հավատարմության երդում են տալիս. Նաեւ «նամյոկ» են անում ՀՀԿ-ին ֆինանսական ծանր օրեր են սպասվում Ամռանը լուրջ կադրային փոփոխություններ կլինեն. Վարչապետը կարող է «ժերտվա» տալ անգամ Կարգին Հայկոյին Սերժ Սարգսյանի դուստրը աշխատանքից ազատվելու դիմում է գրել Ավտոմեքենաների ներկրման հարցը՝ ԵՏՄ օրակարգում Ընկերական գործարք. Քաղաքապետարանի՝ «ԿամԱԶ»-ներ գնելու գործարքի հետեւում Հայկ Մարությանի ընկերն է Հունական Boeing-ի օդաչուները կատակի համար առանց թույլտվության Բուխարեստից ժամանել են Քիշնեւ Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցի կալանավորին վիրահատել են․ վիճակը կայուն է Երբ է Միհրան Պողոսյանը մեկնել Հայաստանից Բաքվից եկածների մասնակցությամբ հրաձգություն Մոսկվայում Թբիլիսիի եւ Բաքվի միջեւ վեճ է հասունանում Դավիթ Գարեջիի վանական համալիրի պատճառով Ֆրանսիացի փորձագետ-քրեագետները Աստվածամոր տաճարում հրդեհի պատճառի հանցանշաններ են փնտրում Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Շրի Լանկա այցիցՄեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Շրի Լանկա այցից Հայաստանը հատուկ պատասխանատվություն ունի առաջ մղելու մարդու իրավունքների օրակարգը. ՄԱԿ–ում ՀՀ ներկայացուցչի ելույթը Ստամբուլ․ Մարգարիտա Գասպարյանը պարտվեց զուգախաղում Այն կնպաստի բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքի իրականացմանը․ ՌԴ դեսպանատունը՝ Պուտինի կողմից Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին վերաբերող հրամանագրի մասին Իրանը շարունակելու է նավթ վաճառել միջազգային շուկայում. Զարիֆ «Դոնբասի օկուպացման անձնագրային փուլը»․ Կիևը դատապարտում է Պուտինի որոշումը Շրի Լանկայի իշխանոթյունները զգուշացրել են ապրիլի 26-ին մզկիթներում հնարավոր ահաբեկչությունների մասին Կիմ Չեն Ընը մոտ կես ժամ սպասեցրել է Պուտինին
Հարցում

Պետք է սահմանել հանրային բանավեճի որոշակի խաղի կանոններ

Հանրային կյանքում սկսվել է քննարկումների, տեսակետների բախումների, կարծես թե վերջ չունեցող փուլ: Սա լավ է, մյուս կողմից՝ այն կարիք ունի հստակ խաղի կանոնների։

Սա իրողություն է, որի հետ պետք է հաշտվել։ Միաժամանակ պետք է հաշտվել այն իրողության հետ, որ մենք շատ հեռու ենք քաղաքակիրթ բանավեճի որակներից։

Տարվա 365 օրն էլ հռչակվի «Քաղաքացու օր» միևնույն է մեր հրապարակային բանավեճերը համեմվելու են՝ կախելու, վառելու, մորթելու, իրար հայհոյելու,սպառնալու դրսևորումներով։ Սա է մեր այսօրվա որակները, ու սա շատ լուրջ խնդիր է, որի լուծումները մենք բոլորս միասին պետք է գտնենք։

Երբ մեկ տարի առաջ սոցիալական ցանցերում ցանկացած այլախոհության տակ սկսվեց վիրավորանքների, հայհոյանքների ու սպառնալիքների տեղատարափը, իմ նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով իր հեղինակությունը և այն, որ դրա հեղինակները գրեթե հարյուր տոկոսով իր կողմնակիցներն էին, կարող էր վերջապես սոցցանցերում իրենց «ես»-ը գտած մարդկանց բացատրել, որ տարբերվող կարծիք ունենալը, խնդիրները վերհանելը, այլ լուծումներ պատկերացնելը, առաջարկելը բնական երևույթ է, և դրանց դեմ հայհոյանքներով պայքարել պետք չէ: Եթե Փաշինյանն ասեր, որ այլ կարծիք ու տեսակետ ունեցողին հայհոյելն ու սպառնալն է հակահեղափոխոթյունը, այսօր երկրում չարությունը այսքան խորը չէր լինի։ Ինչո՞ւ չարվեց. ինձ դժվար է հասկանալ։

Եթե դա արված լիներ մենք այսօր հավանաբար չէինք ունենա ֆեյքերի, հայհոյողների ու տարբեր «մանիպուլիացիաների» դեմ ԱԱԾ-ով պայքարելու անհրաժեշտություն:

Հանրային տրամադրություններում միշտ լինում են հակակշիռներ։ Եթե չի զսպվում մի թևի ագրեսիվ զանգվածային հայհոյանքը, ձևավորվում են դրան հակակշիռ հայհոյող թիմեր։ Եթե մի թև ձևավորում է ֆեյք աջակիցների բանակ, մյուս թևերն էլ նույնն են անում։ Եւ հակառակը՝ եթե մի թևից սկսվում է փաստարկված գրագետ քննարկումներ, տարբեր շրջանակներից սկսվում են նույնքան գրագետ ու փաստարկված այլ առաջարկներ ու քննարկումներ։

Ինչ եմ առաջարկում. եթե ուզում ենք, որ քաղաքացու հռչակված օրը իմաստալից լինի, ապա պետք է սահմանել հանրային բանավեճի որոշակի խաղի կանոններ, և դրա առաջին քայլը պետք է անի Նիկոլ Փաշինյանն իր համախոհներին արգելելով սոցցանցերում մարդկանց հայհոյելը։ Դրանից հետո նա կունենա բարոյական իրավունք նույնը ակնկալել մնացածից։

Փաշինյանը պետք է արգելի իր պաշտոնյաների անհիմն ագրեսիվությունը և մարդկանց հրապարակավ մեղադրանքներ ներկայացնելու ու վարկաբեկելու գործելաոճը՝ ՊՎԾ պետ, ՀՔԾ պետ, Կրթության և գիտության նախարար, Մշակույթի նախարար և այլն։ Դրանից հետո նա կունենա բոլոր իրավունքներն ակնկալել նույնը իր և իր թիմի հանդեպ։

Մի բան պետք է հստակ պատկերացնել. մենք կամ ունենալու ենք հանդուրժող և քաղաքակիրթ հանրային տրամադրություններ կամ մեզ բոլորիս հաղթելու է տգետ հայհոյանքը և գավառամտությունը։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan