Արգենտինայում թույլատրել են բժշկական նպատակով մարիխուանայի օգտագործումը
Արգենտինայի Սենատը կողմ է քվեարկել օրենքին, որը թույլատրում է բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը: Ըստ Infobae.com-ի՝ օրենքին կողմ են քվեարկել նիստի ներկա բոլոր 58 սենատորները:
Անցյալ տարվա նոյեմբերին օրինագիծը հավանության էր արժանացրել նաեւ խորհրդարանի Պատգամավորների պալատը:
Newsru-ի փոխանցմամբ՝ հիմա արդեն օրենքը պետք է ստորագրի նախագահ Մաուրիսիո Մակրին, որի Cambiemos կուսակցությունն էլ նախաձեռնել էր օրինագիծը: