Թուրքիայում մարմնավաճառության մեջ մեղադրվող հայ կանայք են ձերբակալվել
Թուրքիայի Հոպա (Համշեն) քաղաքում մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում 70 կին է ձերբակալվել։
Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանությունը պարզել է, որ ձերբակալված կանանց մեծ մասը օտարերկրացիներ են, այդ թվում ՌԴ–ից, Հայաստանից, Ուզբեկստանից, Վրաստանից եւ այլն։
Ձերբակալվածներից 40–ը արտաքսվել են, մյուսների հարցաքննությունը շարունակվում է։