Իվանկա Թրամփը Սպիտակ տանն անվճար կաշխատի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան Սպիտակ տանը կաշխատի որպես երկրի ղեկավարի ոչ պաշտոնական խորհրդական, անվճար հիմունքներով: Այս մասին գրում է The New York Times-ը:
Իվանկան հայտարարել է, որ տեղյակ է նախագահին իր խորհուրդների հետ կապված անհանգստության մասին, եւ ընդգծել, որ կհետեւի էթիկայիս բոլոր կանոններին:
Նա նաեւ հաղորդել է, որ կհետեւի դաշնային աշխատողների համար նախատեսված կանոններին՝ չնայած աշխատավարձ չի ստանալու: