ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում (ուղիղ)
Պետական եկամուտների կոմիտեն այս պահին «ԱռինջՄոլ» առևտրի կենտրոնում ստուգումներ է իրականացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Այո, ՊԵԿ-ը ստոգումներ է իրականացնում «Առինջ մոլ»-ում»,-հայտնեց պատգամավորը և նշեց, որ այս պահին հարմար չէ այլ տեղեկություն հաղորդել:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նորագավիթի մաքսատուն` տեղում ծանոթանալու մաքսատան հնարավորություններին: Նրան ուղեկցում էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: