Չինացիները աշակերտների ուշադրությունը կենտրոնացնելու նոր մեթոդ են բացահայտել
Չինաստանի տարրական դպրոցներից մեկում աշակերտների ուշադրությունը կենտրոնացնելու համար մանկավարժները փորձարարական նոր մեթոդ են սկսել կիրառել, նրանց գլխներին հագցնելով էլեկտրոնային գլխանոցներ։ Ինչպես հայտնում է Известия-ն, գլխանոցը կոչվում է Focus 1, որը BrainCo ընկերությունն է մշակել Հարվարդի համալսարանի Գլխուղեղի հետազոտման կենտրոնի հետ համատեղ։ Այն փորձրակվում է Չինաստանի Չժեծյան նահանգի Հանչժոու քաղաքի դպրոցներից մեկում եւ ինչպես հաղորդում է SupChina-ն, ապարատը ունի էլեկտրաէնցեֆալոգրաֆիկ հաղորդիչներ, որոնք գրանցում են գլխուղեղի ակտիվությունը եւ ֆիքսում, թե որքան ուշադիր է աշակերտը դասարանում տեղի ունեցողի հանդեպ։ Արդյունքները երեւում են համակարգչում, որտեղ նաեւ բերվում են ամենաուշադիր եւ ամենացրված աշակերտների մասին տվյալներ։