6-ամյա աղջիկն ընկել է երկնաքերի 26-րդ հարկից և ողջ մնացել (տեսանյութ)
Չինաստանում տանը մենակ մնացած 6-ամյա աղջիկը պատահմամբ ընկել է բարձրահարկ շենքի 26-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել, գրում է Daily Mail-ը:
Անկման ժամանակ աղջիկը հարվածել է շենքի ներքևում գտնվող ավտոտնակի ապակե ծածկին, ինչն էլ թուլացրել է անկման ուժգնությունը՝ փրկելով աղջկա կյանքը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է աղջիկը ընկնելուց հետո կանգնում և քայլում: Հաղորդվում է, որ նա վնասվածքներ ստացել և հիվանդանոցում համապաստախան բուժում է ստացել: