ԱՄՆ-ն նոր պատերազմ է սադրում Ասիայում, ինչից հետո սակայն այդ երկիրը կփլուզվի. Իրանի նախկին նախագահ
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կարծում է, որ ԱՄՆ-ն նոր պատերազմ է սադրում Ասիայում, ինչից հետո սակայն կկորցնի իր համաշխարհային գերտերության դիրքերը, գրում է Big News-ը:
Ահմադինեջադը 4 տարվա մեջ առաջին անգամ հարցազրույց է տվել: Այն հարցին, թե արդյոք այդ պատերազմը հենց Իրանի դեմ կլինի՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքները, Ահմադինեջադը պատասխանել է, որ խոսքը ոչ միայն Իրանի մասին է:
Իրանի նախկին նախագահը հայտարարել է, որ քաջատեղյակ է Ասիայում պատերազմ սկսելու ԱՄՆ ծրագրին, ինչը կհանգեցնի այդ երկրի փլուզման: