Աշոտ Ղազարյանի թոռները՝ Բորիս և Անահիտ Ադամյաններն իրենց կատարմամբ հիացրել են Մաքսիմ Գալկինին (Տեսանյութ)
«Лучше всех!» ռուսական հաղորդաշարի հերթական հյուրերը սոչիաբնակ 9-ամյա Բորիս և Անահիտ Ադամյաններն են: Նրանք բնակվում են Սոչիում:
Քույրը և եղբայրը շոուի ընթացքում կատարել են Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի «Shallow» երգը:
«Ահա մեր պատասխանը Հոլիվուդին, բրավո´»,- ասել է Գալկինը՝ հիացմունքով լսելով նրանց:
Հաղորդավարը վերջում երեխաներին նվիրել է հուշամեդալներ: