Բողոքի ակցիա՝ ընդդեմ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի (Ուղիղ միացում)
Ազգային ժողովի բակում բողոքի ակցիա է: Մասնակիցները բողոքում են խորհրդարանում տրանսգենդերի ելույթի դեմ: Ակցիային մասնակցող ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն իշխանություններին կոչ է անում քայլեր ձեռնարկել, որպեսզի դրա կրկնությունը բացառվի: Ցուցարարները հանդիպում են պահանջում խորհրդարանի ղեկավարության հետ: Մինչև այս պահը պատգամավորներից որևէ մեկը ակցիայի մասնակիցներին չի մոտեցել: