Լաստանավը բախվել է կամրջին ու փլուզել այն
Բրազիլիայի հյուսիսային Պարա նահանգում Մոժու գետի վրայով անցնող կամուրջը փլուզվել է։ Պատճառ է հանդիսացել լաստանավի հասցրած հարվածը։ Զոհերի և վիրավորների մասին դեռևս չի հաղորդվում։ Այս մասին հայտնում է ВВС-ն։
Նշվում է, որ լաստանավը հարվածել է կառույցի 200 մետրանոց սյանը։ Ջրասուզակները փրկարարաորոնողական աշխատանքներ են իրականացնում։
Ականատեսների խոսքով՝ բեկորների հետ ջուրն են ընկել 2 մեքենաներ։
Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 5 մարդու։
Վթարի վայրում արտակարգ դրություն է հայտարարվել։