Սասուն Միքայելյանի սուտը բացահայտվեց (Տեսանյութ)
«Երկրապահ կամավորականների միության» 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Հիշեցնենք Սասուն Միքայելյանը նախորդ տարվա հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր․«Որ խնդրեն, աղաչեն, պաղատեն էլ, չեմ ուզում ես դառնալ ԵԿՄ նախագահ»։
Հիմա հետաքրքիր է ի՞նչ փոխվեց, որ Սասուն Միքայելյանը առջադրվեց և ընտրվեց ԵԿՄ նախագահի պաշտոնում։ Չէ որ նա հրապարակային խոստացել էր, որ անգամ «աղաչելու» դեպքում չի ղեկավարի այդ կառույցը։