Նորվեգացի մարզիկն անցել է մեկ կմ բարձրությամբ ժայռերի միջև կապված ճոպանի վրայով (տեսանյութ)
Նորվեգացի մարզիկ Էսպեն Հեթլսկոգն անցել է գետնից մեկ կմ բարձրությամբ կապված ճոպանի վրայով: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ էքստրեմալ հնարքի տեսանյութը հրապարակվել է նորվեգացու ինստագրամյան էջում:
Հեթլսկոգն անցել է նորվեգական Կյերագ ժայռերի միջև կապված ճոպանով: Աղբյուրն ընդգծում է, որ տեսանյութում մարզիկը քայլում է ճոպանի վրայով, նստում և պառկում դրա վրա:
«Պարզապես զբոսնում եմ լեռներով», - նորվեգացին մեկնաբանել է տեսահոլովակը, որը նկարահանվել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ:
View this post on InstagramJust casually walking on a slackline at the mountain Cliffs of Kjerag, 1000m above Lysefjorden