Վրաստանում էլեկտրամեքենաների արտադրություն կսկսվի
Վրաստանի Քութայիս քաղաքում էլեկտրամեքենաների արտադրության գործարան կկառուցվի, գրում է apsny.ge կայքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Վարչապետի խոսքով՝ չինական Changan ընկերությունը, որն աշխարհում էլեկտրամեքենաների ամենախոշոր արտադրողն է, ինչպես նաև Volvo, Volkswagen և Ford ըկներությունների ռազմավարական գործընկերը, Վրաստանում գործարան կառուցելու որոշում է կայացրել և արդեն 2020թ.-ին իր արտադրանքը շուկա կհանի:
Գործարանի արտադրողականությունը 40 հազար մեքենա կլինի, որը 50%-ը նախատեսվում է ներքին շուկայի համար, մյուս 50%-ը՝ արտահանման դեպի Եվրամիության երկրներ:
Նոր էլեկտրամեքենաները «Արտադրված է Վրաստանում» գրությունը կկրեն: