Ադրբեջանի շրջաններից մեկում ջրհեղեղ է
Անդադար հորդառատ անձրեւները ջրածածկ են արել Ադրբեջանի հարավային շրջանի ցանքատարածությունները: Ամենաշատը տուժել են Մասալայի շրջանի Թեքլե գյուղի բնակիչները:
«Արդեն մի քանի օր է գետը դուրս է եկել իր ափերից եւ ողողել մեր դաշտերը: Մեզնից բարձր գտնվում է «Աղդաշ» ջրամբարը, որտեղից էլ ջուրը բացեն թողել գետի մեջ՝ առաջացնելով վարարում: Մենք հսկայական ծախսեր ենք արել եւ հիմա մեր աչքի առաջ մեր ունեցվածքը կորչում է»,- ասել է գյուղացիներից մեկը:
Մեկ այլ գյուղացի էլ վստահ է, որ տեղի իշխանությունները կարող էին կանխել ջրհեղեղը, բայց որեւէ քայլ չեն արել:
Իշխանություններն ընդունում են, որ Ջալիլաբադի շրջանում գտնվող ջրամբարից ջուրը բաց է թողնվել, ինչի արդյունքում էլ ջրածածկ են եղել հարեւան շրջանի գյուղացիների մշակած դաշտերը:
Ըստ ամենայնի, որեւէ մեկը չի պատրաստվում փոխհատուցել գյուղացիների կրած վնասները:
Top-News.am