Կրասնոյարսկի երկնքում երկնաքարի անկումը հայտնվել է տեսանյութում
Համացանցում հայտնվել է Կրասնոյարսկի երկնքում ընկած երկնաքարի տեսագրությունը: Տեսանյութում երևում է փայլող մարմինը, որն անհետանում է երկու բռնկումներից հետո, գրում է Ռիա Նովոստին:
Նմանատիպ հաղորդագրություններ են հայտնվել Կրասնոյարսկի սոցցանցերում: Տարածաշրջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը չի հաստատում թռչող օբյեկտի մասին տեղեկությունները:
Հետագայում Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դոցենտ, աստղագետ Վլադիմիր Սուրդը հաստատեց «Զվեզդա» հեռուստաալիքին, որ ականատեսները ֆիքսել են երկնաքարի անկումը:
«Մեր ժամանակներում այնքան շատ նկարահանող սարքեր կան, որ ոչ մի երկնաքարի թռիչք բաց չի թողնվում», – ասել է նա:
Երկնային մարմնի շարժումը նկատել են նաև Կանսկի և Իլանի շրջանի բնակիչները: