Համշենում իշխող կուսակցությանը հաղթած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն Մոցարտ է միացրել քաղաքում
Թուրքիայի Հոպա (Համշեն) քաղաքի նոր քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Թաներ Էքմեքչին յուրահատուկ ձեւով է նշել քաղաքապետի պաշտոնում առաջին օրը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցամբ՝ իշխող կուսակցությունից քաղաքապետի պաշտոնը վերցնել կարողացած Թաներ Էքմեքչին աշխատանքային առաջին օրը քաղաքապետարանի բարձրախոսներով Մոցարտ է հնչեցրել։
Քաղաքացիների շրջանում դրական արձագանք է գտել քաղաքապետի կողմից դասական երաժշտություն միացնելը։
Նշենք, որ Հոպայի բնակչության ճնշող մասը համշենահայեր են, որոնք խոսում են հայերենի համշենյան բարբառով։