Աթաթուրքի ներքնազգեստները աճուրդի են հանել 100 դրամով. թուրքերը զայրացել են էժան գնի համար (ֆոտո)
Ստամբուլում ընկերություններից մեկը աճուրդի է հանել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ներքնազգեստները։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Աթաթուրքի ներքնազգեստների մեկնարկային գինը 1 լիրա (100 դրամ ) է նշված, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել քաղաքացիների մոտ։
Բողոքների հետ կապված աճուրդն իրականացնող ընկերությունը պարզաբանել է, թե Աթաթուրքի ներքնազգեստները ոչ թե վաճառելու են 1 լիրայով, այլ աճուրդային դասական ձեւով, այսինքն ամենաշատ գումար առաջարկողը կգնի Աթաթուրքի ներքնազգեստները։
Նշվում է, որ Աթաթուրքի ներքնազգեստները աճուրդի են հանվելու ապրիլի 21–ին։