Պուտինը զինված ուժերի զինծառայողների թիվը մեծացրել է 13 հազարով
Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողների հաստիքային թվաքանակը գերազանցել է մեկ միլիոն մարդը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանում՝ տեղադրված իրավական տեղեկատվության համացանցային պաշտոնական պորտալում։
Համաձայն հրամանի՝ զինված ուժերի զինծառայողների ընդհանուր թիվ է սահմանվել 1 մլն 897 հազարը՝ 2017-ի հունվարի 1-ից եւ 1 մլն 903 հազար՝ այս տարվա հուլիսի 1-ից։ Զինծառայողների հաստիքային թվաքանակ է սահմանվել 1 մլն 13 հազար 628 մարդը։