Վրաստանում նոր ադրբեջանալեզու դպրոց կբացվի
Վրաստանի Լագոդեխի շրջանի Գաբալ գյուղում, որը բնակեցված է ադրբեջանցիներով, նոր ադրբեջանալեզու դպրոց կբացվի, գրում է Minval գործակալությունը՝ Վրաստանի խորհրդարանի մաժորիտար պատգամավոր Գուրամ Մաջարաշվիլիին հղումով:
Պատգամավորի խոսքով՝ նոր դպորցը կկառուցվի Վրաստանի կառավարության աջակցությամբ: «Ներկայումս Գաբալ գյուղում մեկ դպրոց է գործում: Նոր դպրոցի կառուցմանը զուգահեռ կվերակառուցվի նաև գործող դպրոցի շենքը»,- հայտնել է Մաջարաշվիլին:
Պատգամավորը նաև հավելել է, որ ծրագրեր են մշակվում Գաբալ գյուղում մանկապարտեզի և այլ ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ: