Վրաստանից առևանգված ադրբեջանցի լրագրողը Վրաստանի ու Ադրբեջանի իշխանություններից նյութական փոխհատուցում է պահանջում
Ստրասբուրգի դատարանն ավարտել է Վրաստանից առևանգված և Ադրբեջանին արտահանձնված ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործի առնչությամբ Վրաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունները: Այժմ Մուխթարլին և նրա փաստաբանները սպասում են Ստրասբուրգի դատարանի եզրափակիչ որոշմանը:
Մուխթարլիի վրացի փաստաբանները հայտարարել են, թե պահանջում են, որ դատարանը հաստատի` Մուխթարլիի նկատմամբ տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտում:
«Մեր փաստարկն այն է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին քննադատելու համար Մուխթարլիին հետապնդել են իր երկրում: Նա ստիպված ապաստան էր գտել Վրաստանում: Իր գործունեության պատճառով անհայտ հանգամանքներում Թբիլիսիից առևանգել էին, ապա մտացածին մեղադրանքով, թե իբր նա 10 հազար եվրո գումար ունենալով` ապօրինի հատել է Ադրբեջանի սահմանը և դիմադրություն ցույց տվել ադրբեջանցի սահմանապահներին, դատապարտվել է 6 տարի ազատազրկման:
Փաստաբանները տուժած կողմի համար դատարանից պահանջում են նյութական փոխհատուցում, ինչպես նաև պահանջում են պարտավորեցնել ադրբեջանական կողմին դադարեցնել նրա նկատմամբ հետապնդումները: