Իլոն Մասկը երկու րոպեում 1 միլիարդ դոլար է կորցրել
SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը 1.1 միլիարդ դոլար է կորցրել՝ նյույորքյան սակարկությունների առաջին երկու րոպեների ընթացքում, քանի որ Tesla Inc.-ի արժեթղթերը 11 տոկոսով անկում են գրանցել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
«Անկումը նրա կարողությունը կրճատել է մինչև 22,3 միլիարդ դոլար՝ Bloomberg Billionaires Index-ի համաձայն, ժամը առավոտյան 9:32-ի դրությամբ», — ասվում է տեքստում:
Մարտի սկզբին հաղորդվում էր, որ Tesla ընկերությունն իր ավտոմեքենաների ամբողջ վաճառքը տեղափոխելու է առցանց հարթակ: