Մահացել է կինոռեժիսոր Գեորգի Դանելիան
89 տարեկանում մահացել է հայտնի ռեժիսոր Գեորգի Դանելիան:
Կինոռեժիսորը փետրվարին հիվանդանոց էր տեղափոխվել թոքերի բորբոքմամբ, առողջական ծանր վիճակում: Բժիշկները փետրվարի 24-ից նրան արհեստական կոմայի մեջ էին մտցրել՝ շնչառությունը կայունացնելու համար:
Սիրված ռեժիսորը ծնվել է Թբիլիսիում, ավարտել Մոսկվայի Ճարտարապետական ինստիտուտը և ռեժիսուրայի բարձրագույն կուրսեր անցել: Նրան մեծ համբավ են բերել հատկապես «Քայլում եմ Մոսկվայով», «Աշնանային մարաթոն», «Աֆոնյա», «Միմինո» ֆիլմերը: