Դոլարի փոխարժեքն աճում է. եվրոն արժեզրկվել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 4-ին, կազմել է 487.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.44 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 547.08 դրամ (նվազել է 0.43 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 641.18 դրամ (նվազել է 0.54 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.45 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 237.59 դրամ, ոսկի՝ 20,217.14, դրամ, պլատին՝ 1 13,504.73 դրամ: