Սաակաշվիլին պատմել է՝ ինչն է իր համար ամենամեծ հաճույքը
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության «Շաբաթվա շեշտադրումները» հատուկ թողարկմանը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոսել է իր նպատակների մասին:
Սաակաշվիլին կարևորել է՝ ապագա սերունդը դրական գնահատի իր գործունեությունը:
«Զվիադ Գամսախուրդիան ասում էր, որ երազում է նստել Ռուսթավելիի սրճարանում և նայել աստղազարդ երկնքին: Իմ երազանքն է՝ նստել Պիացցայի սրճարանում, իսկ, որ ավելի լավ է՝ իմ թոռները 50 տարի անց նստեն կամ Բաթումի մեր կողմից սարքած արհեստական կղզում կամ, իսկ որ ավելի լավ է, Սուխումի ճեմուղում և ասեն, որ այս ամենը Միշա Սաակաշվիլիի և Նիկա Գվարամիայի շնորհիվ է: Դա է իմ « կայֆը» և դրանից ավելի մեծ ոգևորություն չկա: «Կայֆը» հենց ինչ-որ մեկին ծառայելն է»: