Թուրքիայում կին թաղապետ է ընտրվել՝ հաղթելով կես դար այդ պաշտոնը զբաղեցնող նախկին թաղապետին
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ուշագրավ է, որ հարավարևելյան քրդաբնակ Բաթման նահանգում առաջին անգամ կին թաղապետ է ընտրվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Հատկանշական է, որ նահանգի տարբեր վարչական շրջաններում թաղապետ ընտրվելու համար հայտ էին ներկայացրել բազմաթիվ կին թեկնածուներ, սակայն նրանցից միայն մեկն է անցել:
Սաղլըք թաղամասում Ֆաթմա Թյուրքյանը 100 ձայնով առաջ է անցել իր մրցակցից` նախկին թաղապետից, որը վերջին 50 տարում այդ պաշտոնում է եղել:
«Իմ կարծիքով` շատ ավելի լավ է, որ թաղապետը կին լինի: Մենք` կանայք, թաղապետի հետ ավելի շատ էինք շփվում»,- ասել է նորընտիր կին թաղապետը: