Սիրուշոն և Սեբուն նոր աշխատանք կներկայացնեն
Այս թեմայով
- Սիրուշո. «Տարին դժվար էր. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ․․․»
- Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային առաջին տիկնիկը
- «Վերադառնում ես Հայաստան, կարդալով նորությունները, մարտի 8-դ չի գալիս, իսկ սա դարձել է մեր իրականությունը». Սիրուշո
- Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ․ Սիրուշո
Սիրուշոն ինստագրամյան իր էջում Սեբուի հետ նոր լուսանկար է հրապարակել և որպես հուշում գրել, թե «մի բանի վրա են աշխատում»:): Երկրպագուների արձագանքն, իհարկե, չի ուշացել: Նրանք նշել են, որ անհամբերությամբ են սպասում երգիչների նոր զուգերգին:
Հիշեցնենք, Սիրուշոյի եւ «Capital Cities» ինդի-փոփ խմբի մեներգիչ, երաժիշտ Սեբու Սիմոնյանին առաջին՝ «Վույ աման» զուգերգի տեսահոլովակը թողարկվել է 2017 թվականին:
Սիրուշոն ստեղծագործական բուռն ընթացքի մեջ է: Այս նորությամբ երգչուհին նույնպես կիսվել է ինստագրամյան իր էջում: «Հիմա աշխատում եմ նոր ձայնասկավառակի վրա՝ տաղանդավոր երաժիշտների հետ: Այն երգերը, որոնք ստեղծվում են հիմա, սեր են փոխանցում, քանի որ, ըստ իս, մարդկանց մեծ չափաբաժնով սեր է պակասում»,-նշել է նա: