Փարիզի աճուրդային տունը վաճառքի է հանել ատրճանակ, որով հավանաբար ինքնասպանություն է գործել Վան Գոգը
Փարիզյան աճուրդային տունը հայտարարում է, որ վաճառքի է հանել այն ատրճանակը, որով, հավանաբար, ինքնասպանություն է գործել հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգը՝ հայտնում է AP-ը։
Art աճուրդային տունը հունիսի 19-ին գրպանի 7 մմ տրամաչափով ատրճանակը վաճառքի կդնի Փարիզի Drouot առեւտրի կենտրոնում։
Ատրճանակը հայտնաբերվել է 1960-ական թվականներին՝ ֆրանսիական Օվերս Յուր Ուազ գյուղի դաշտերում, որտեղ, ինչպես հայտնի է, Վան Գոգը 1890 թ․ կրակել է իր կրծքին։ Նա մահացել է երկու օր անց։
Սակայն Պուլիտցերյան մրցանակ ստացած գրքի հեղինակները կասկածի տակ են դնում այդ վարկածը եւ եզրակացնում են, որ նրան մահացու վիրավորել են երկու դեռահասներ։
Նշված ատրճանակը 2016 թ․ կազմակերպված ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանում։