Թուրքիան ու Ռուսաստանը քայլեր են մշակում առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու համար
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
2019-ի հուլիսին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում տեղի ունենալիք «INNOPROM» արդյունաբերական ցուցահանդեսին Թուրքիան մասնակցելու է որպես գործընկեր երկիր:
Ըստ թուրքական «Takvim» լրատվական կայքի՝ սա ևս մեկ քայլ է 2 երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը 100 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու ծրագիրն իրագործելու շրջանակներում: 2018-ին Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 25.7 մլրդ դոլար:
Աղբյուրը տեղեկացնում է, որ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի նախագահությամբ ապրիլի 8-ին տեղի ունենալիք Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը նախապատրաստելու համար նիստից 4 օր առաջ Ռուսաստան է մեկնել Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը:
Փեքջանը հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի Էներգետիկայի նախարար ու ռուս-թուրքական տնտեսական խառը հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Նովակի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինի հետ: Հանդիպմանը, բացի հուլիսին Եկատերինբուրգում Թուրքիայի մասնակցությունից, քննարկվելու են նաև Թուրքիայում կազմակերպվելիք ու ռուս-թուրքական տնտեսական խառը հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները:
Նշվում է, որ Թուրքիան ու Ռուսաստանը արտաքին առևտրի գործողությունների համատեղ պլան են նախապատրաստելու, որի շրջանակներում 2 երկրները նախատեսում են միասին մուտք գործել 3-րդ երկրների շուկաներ:
Աղբյուրը` Ermenihaber.am