Սանկտ Պետերբուրգում Պուտինի նկարով շիրմաքար են կանգնեցրել
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ Սուրբ Իսահակի տաճարի դիմաց, նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շիրմաքար է հայտնվել: Այս մասին տեղեկանում ենք «Агит Россия» շարժման թվիթերյան էջից:
Շիրմաքարի վրա նշված են «1952 (նախագահի ծննդյան տարեթիվը – Tert.am) - 2019» տարեթվերը, իսկ ստորև «Դավաճանել է ռուս ազգին» գրությունն է:
Շիրմաքարը տեղադրել են «Агит Россия»-ի ակտիվիստները: Նրանք քայլը պատճառաբանել են՝ ասելով, թե «Պուտինը իր հակաազգային օրենքներով, մշտական ստերով և զզվելի ղեկավարմամբ մեռած է Ռուսաստանի քաղաքացիների համար»:
Ակտիվիստների խոսքով՝ Սանկտ Պետերբուրգն ընդունել է փոխանցումավազքը, որն ավելի վաղ սկսել էին Մոսկվան և Նաբերեժնիե Չելնին՝ երկրի ղեկավարի նկարով նման «շիրմաքարեր» տեղադրելով: