Հայտնի է դարձել Ալեքսեյ Բուլդակովի մահվան պատճառը
Հայտնի է դարձել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովի մահվան պատճառը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես տեղեկացրել է դերասանի ընկերուհի Տատյանա Ռուդնեւան, Բուլդակովը մահացել է Մոնղոլիայում, ուր մեկնել էր տոնելու ընկերների տարեդարձերը, նրա մոտ թրոմբից խցանում է առաջացել։
«Ալեքսեյ Բուլդակովը մահացել է Ուլան Բատորում, նա այստեղ էր եկել նշելու լավագույն ընկերների տարեդարձերը,- ասել է Ռուդնեւան։- Դա տեղի է ունեցել այսօր, գիշերը ժամը երկուսին, քնի մեջ, նախնական տվյալներով՝ տեղաշարժվել է թրոմբը»,- տեղեկացրել է նա։