Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում
Հարցում

Հայաստանի ռազմական էլիտայի ընդվզումը

Ժառանգություն կուսակցության լրատվական ծառայությունը ներկայացնում է Հովսեփ Խուրշուդյանի «Ռազմական էլիտայի ընդվզումը» վերնագրված հոդվածը:

 

Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի ռազմական էլիտան կենտրոնացած է հիմնականում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում եւ դրա շուրջ, կամ էլ գտնվում է կալանավայրերում ու բանտերում: Գործող իշխանության մեջ եղածը ոչ ռազմական է եւ ոչ էլ էլիտա:

Ազգային բանակի լուսահոգի սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ ով 1996-ին, ապաեւ 1998-ինփաստացի աջակցեց ընտրակեղծարարության ավանդույթի հիմնադրմանն ուպետական իշխանության բռնազավթմանը՝ի վերջո հասկացավ ոչ-լեգիտիմ, ժողովրդի վրա չհենված, թույլ իշխանության առկայության կործանարար հետեւանքները երկրի անվտանգության համար: Հասկացավ թե ինչ չարիք է կոռուպցիան ցանկացած, այն էլ՝ չավարտված պատերազմի մեջ գտնվող երկրի համար: Նա մեկ անգամ չէ որ կրկնեց, որ թեեւ ճակատամարտը հաղթել ենք, սակայն քանի դեռ տնտեսապեսհզոր չենք՝ հաջողության եւ վերջնական հաղթանակի ակնկալիք ունենալ չենք կարող: Եվ նրա բնատուր քաղաքական ջիղը, երկրի համար սրտացավությունը եւ ժողովրդի հանդեպ խորը սերը օգնեցին նրան գտնել լավագույն լուծումը՝ 1999-ին միավորվելով մեկ տարի առաջվա նախագահական ընտրությունների ժամանակ ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեն ստացած Կարեն Դեմիրճյանի հետ Միասնություն դաշինքում եւ ազատ ընտրությունների միջոցով 1991-ից ի վեր առաջին անգամ լեգիտիմ Ազգային ժողով եւ Կառավարություն ձեւավորել: Ժողովուրդը ներեց նրան, քանի որ նրան ներել էր իր՝ ժողովրդի ընտրյալը՝ Կարեն Դեմիրճյանը: Ժողովուրդը վստահեց իր ընտրյալի քաղաքական հասունությանը եւ հաշվարկին:

Ուժեղ այդ իշխանությունը հստակ քայլեր սկսեց ձեռնարկել կոռուպցիայի եւ ստվերի դեմ. վարչապետը սկսեց պահանջել հարկերի լիարժեք մուծում բոլորից՝ ներառյալ սեփական եղբոր ղեկավարած գործարանից: Այս իշխանությունը սկսեց նաեւ հաջողությամբ հակառակվել արտաքին ճնշումներին Արցախի հարցում եւ պաշտպանել հայկական նորաստեղծ պետությունների շահերն ու ինքնիշխանությունը: Այդպիսի իշխանությունը շահեկան էր Հայաստանի ժողովրդի, բայց ոչ երբեք Հայաստանի գաղութարարների, ինչպես նաեւ ներքին թշնամիներիհամար՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպասարկուներից բաղկացած այդ 5-րդ շարասյան: Եւ հայ ժողովուրդը գլխատվեց, նրա ռազմաքաղաքական էլիտայի առանցքը ֆիզիկապես ոչնչացվեց ինչպես որ բազմիցս է եղել հազարամյակների մեր պատմության ընթացքում: Ընդ որում, ինչպես Վազգենին զգուշացրել էր Վանո Սիրադեղյանը իր հայտնի նամակում՝ բորենիները նախ կտրեցին նրա ձեռքերը՝ ուժային ոլորտի առանցքային դեմքեր,ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ Վահրամ Խորխոռունունու ՀՀ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանին: Մինչ այդ, դեռ 1998-ի օգոստոսի 6-ին արդեն սպանել էին ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին:

Սակայն Գոբլի խելահեղ նախագծի հենքի վրա կազմված Քի-Վեստյան ծրագիրը, որով անգամ Մեղրու վրա վերահսկողությունն էինք կորցնում՝ ամեն դեպքում տապալվեց: “Տարածքներ՝ իշխանության դիմաց” մինչ այդ համաձայնեցրած ծրագիրը Քոչարյանը փոխարինեց “Գույք՝ իշխանության դիմաց” ծրագրով:

1999-ից 14 տարի անց երկրի ինքնիշխանության կորստի դեմ խաղաղ գործողությամբ ընդվզած Շանթ Հարությունյանը՝ իր մյուս ազատամարտիկ ընկերների հետ հայտնվեցին բանտերում:

1999-ից 17 տարի անց, Սասնա Ծռերը՝ ազատամարտիկներ եւ կադրային սպաներ՝ իրենց ծայրահեղ եւ ինքնազոհ քայլով տապալեցին Սերժ Սարգսյանի կողմից Կազանյան փաստաթղթի նորացված տարբերակի ստորագրումը: Մի ծրագիր, որով “խաղաղության դիմաց” ալիեւյան արյունարբու ռեժիմի ղեկավարած Ադրբեջանին հանձնվելու էին Արցախի Հանրապետության նախ 5 ապաեւ 2 շրջաններ՝ անվտանգության եւ ապագայի հետ միասին: Ի դեպ, Սասնա Ծռերի պահանջներին զորակցող ժողովրդական ինքնաբուխ շարժման համակարգողներից էր ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը, իսկ Ծռերի եւ նրանց պաահնջները կիսող, փողոց դուրս եկած ժողովրդի դեմ պատժիչ գործողությանը Սեյրան Օհանյանի ղեկավարած բանակը չմասնակցեց, ինչը վերջերս հատուկ գնահատականի արժանացավ Ալեք Ենիգոմշյանի կողմից:

Սամվել Բաբայանը2016թ.հուլիսի 19-ին համախմբման կոչ արեց՝ ասելով, որ հայը հայի արյուն չպետք է թափի:«Վերջին մի քանի ամսվա ընթացքում իշխանությունները մի քանի խումբ են ձերբակալել՝ հայտարարելով, որ նրանք փորձում էին ահաբեկչության միջոցով զինված հեղաշրջում իրականացնել։ Հիմա էլ այս մի խմբին են ահաբեկիչ անվանում, վաղն էլ կարող են ուրիշներ ի հայտ գալ։ Ի՞նչ է՝ վերջում ամբողջ ժողովրդի՞ն են ահաբեկիչ որակելու», – մի հարցազրույցի ընթացքում ասել էր նա։Ավելորդ չէ նշել, որ Մարաշի զինված խմբի գործով չապացուցված մեղադրանքներ են առաջադրված ոչ միայնԱրթուր Վարդանյանի եւ այլ ազատամարտիկների, այլ նաեւ Վազգեն Սարգսյանի զինակից, նախկին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի եւ ԱԱ եւ ՆԳ գնդապետ Գառնիկ Մարգարյանի դեմ:

Սակայն կազանյան փաստաթուղթը դեռ սեղանին է: Եւ Կրեմլը 2016-ի հուլիսից հետո ժամանակ տվեց Սերժ Սարգսյանին “կարգավորելու” ներքին խնդիրները, կոսմետիկ թարմացումներով, “նոր դեմքերով” ամրապնդելու սեփական իշխանությունը՝ կյանքի կոչելու համար պաշտոնապես “տարածքներ՝ խաղաղության դիմաց”, սակայն իրականում “տարածքներ՝ իշխանության դիմաց” սկզբունքի վրա հիմնված Հայաստանի ազգային շահերի զոհաբերությունը:

Հաղթանակած պատերազմի փառքով անցած Հայաստանը ձեւավորել է մի ռազմական էլիտա, որը այսօր կամ սահման է պահում, կամ կալանավորված ու բանտարկված է, կամ էլ հասկանալով որ միայն բանակաշինությամբ հնարավոր չէ Հայաստանի անվտանգության հարցը լուծել, վերջերս որոշել է մտնել քաղաքականություն: Մի քանի տասնյակ մարտական եւ կադրային գեներալներ, գնդապետներ, սպաներ, մի քանի հազար ազատամարտիկներ միավորվել են փորձառու քաղաքական գործիչների եւ թիմերի հետ մեկ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում՝ լուծելու համար հիմնարար ազգային-պետական խնդիրները, որոնք նրանց թույլ չեն տվել լուծել գործող վարչախմբի ագահությունը եւ կտրվածությունը ազգային-պետական շահերից տարիներ ի վեր: 2016-ի ապրիլյան պատերազմը այս որոշման համար կարեւոր նախադրյալներ ստեղծեց: Ասես վերջին կաթիլը հանդիսացավ բանակի համար՝ որոշելու խառնվել պետական կառավարման գործին, սակայն ոչ թե ռազմական հեղաշրջման ճանապարհով, ինչը կարող էր վտանգել երկրի կայությունը եւ անվտանգությունը, այլ օրինական, քաղաքակիրթ եղանակով՝ սեփական ներկայացուցիչներին գործուղելով իրական քաղաքական ոլորտ, որը Հայաստանում միայն մեկ տեղում է՝ ընդդիմության դաշտում: Սեյրան Օհանյանի եւ նրա զինակիցների այս գործելաոճը հիմնովին հերքում է իշխանությունների կողմից տարածվող այն շինծու մեղադրանքները, թե իբր Սեյրան Օհանյանը Սամվել Բաբայանի եւ մյուս ազատամարտիկների հետ նախապատրաստում են Սասնա Ծռեր-2 գործողություն:

Այսօր բանակը սրտատրոփ սպասում է իր իրական առաջնորդների քաղաքական հաջողությանը: Քաղաքականության մեջ մտած ռազմական էլիտան այսօր գրեթե նույն կարգախոսն է առաջ քաշում, որին ժամանակին Վազգեն Սարգսյանն էր հետեւում՝ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը կարող ենք ապահովել միայն տնտեսապես հզոր եւ մրցունակ լինելով: Այդ կարգախոսն անգամ ավելի է զարգացել. մեզ օդի ու ջրի պես են պետք ազատությունը, արդարությունը եւ մաքրությունը: Երկրի ռազմական էլիտան առավել քան որեւէ այլ խավ ցանկանում է խաղաղություն, որին հասնելու համար միակ ճանապարհը, սակայն, ոչ թե միակողմանի զիջումներն են հղփացած արեւելյան ռեժիմին, այլ սեփական երկրի թռիչքաձեւ, անհապաղ զարգացումը եւ հզորացումը: Իսկ դա հնարավոր է անել միայն երկրում թավշյա իշխանափոխության, ներազգային համերաշխությունը վերականգնելու, բարոյահոգեբանական մթնոլորտը առողջացնելու, իշխանությունը բիզնեսից տարանջատելու, բոլոր բիզնեսների եւ ներդրողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու ու ամենակարեւորը՝ արդարադատության համակարգի անկախությունը եւ գործունակությունը ապահովելու եղանակով:Մի բան, որն անելվերից վար կոռումպացված ու սեփական պաշտոններն ու թալանի աղբյուրները պահելու համար ցանկացած ազգային-պետական շահզոհաբերել, անգամ սեփական ժողովրդի վրա կրակել պատրաստ ՀՀԿ-ական իշխանությունը ո՛չ ցանկանում է, ո՛չ էլ ընդունակ է:

Երկրի ռազմական վերնախավը այսօր որոշել է միավորվել երկրի իրական քաղաքական վերնախավի հետ, որի, հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի, լեգիտիմությունը ապացուցվել է 2013-ի նախագահական ընտրություններում՝ գերակա դարձնելու համար հայրենասիրության, սեփական երկրի անվտանգությամբ եւ ապագայով մտահոգության, սեփական պետականությունը հզորացնելու բնական մարդկային ձգտման արժեքները ագահության, ընչաքաղցության, որկրամոլության, խաղամոլության, հաշշամոլության, ստորաքարշության, քծնանքի, դասալքության, կարյերիզմի եւ այլ չարժեքների հանդեպ:

Այսպիսով, որ այսօր Հայաստանի ռազմական էլիտան կենտրոնացած է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, կամ էլ գտնվում է կալանավայրերում ու բանտերում: Գործող իշխանության մեջ եղածը ոչ ռազմական է (Վիգեն Սարգսյան) եւ ոչ էլ էլիտա (Սերժ Սարգսյան, Մանվել, Սեյրան Սարոյան, Շմայս, Լիսկա եւ այլն.):

Ոչ ոք չի կարող բացառել, որ Հայաստանը սեփական հարստացման օբյեկտի վերածած ՀՀԿ-ական դուքյանչիներին այս անգամ էլ չի հաջողվի իրենց վերահսկողության տակ գտնվող ՆԳՆ եւ ԱԱԾ պատժիչ ջոկատների եւ դրանց հետ միավորված քրեական տարրերի միջոցով կրկին կոտրել ժողովրդին ու միավորված ազգային ռազմաքաղաքական էլիտային, ինչպես դա եղել է ոչ միայն մոտ անցյալում, այլ նաեւ շուրջ 100 տարի առաջ երբՆԿՎԴ-ի հայկական մասնաճյուղը ոչնչացրեց եւ կամ սիբիրներ աքսորեց Հայաստանի առաջին հանրապետության հիմնականում դաշնակցական ռազմական/սպայական եւ քաղաքական էլիտային (մի դիվային ու զավեշտալի զուգադիպությամբ մերօրյա ՆԿՎԴ-ի հենասյուներից մեկըայսօրվա Դաշնակցությունն է):Այս համատեքստում հիշեցնենք իշխող “էլիտան” ներկայացնողմի պերսոնաժի՝ Լեռնիկ Երանոսյանին, ով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատար աշխատած տարիներին դատապարտվել Է ազատազրկման բանակում հարբած վիճակում դեբոշներ սարքելու, սպանության սպառնալիքով իր տեղակալին հետապնդելու և մի քանի այլ սկանդալային արարքներ թույլ տալու համար։ Փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյանը, հիշեցնենք, Խորենացի փողոցում ցուցարարների ուղղությամբ նռնակ նետողներից էր: Իսկ երբ այս տարվա մարտի 12-ին Ջրառատում ՕՐՕ-ի հաջող քարոզարշավից ու համագյուղացիների կողմից ընդդիմադիրների ջերմ ընդունելությունից նեղվածվերջինս Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրներինատրճանակով սպառնաց եւ պահանջեց չոքել իր առջեւ՝ վերջիններս վնասազերծում են նրան: Պատժիչ գործողությունը չուշացավ. երկու օր անց այդ մարդիկ զինված հարձակման ենթարկվեցին երանոսյանականների կողմից, դանակահարվեցին եւ ստացան հրազենային վնասվածքներ:

Մարտի 16-ին իշխող հաց գողացողների կազմակերպած հալածանքների եւ կտտանքների արդյունքում զոհվեց Հաց Բերողը՝ ազատամարտիկ Արթուր Սարգսյանը: Տեսակների պայքար է. վերգոները ոչնչացնում են մհերներին:

Մարտի 22-ին, Հաց Բերողի հրաժեշտ տալու օրը, ձերբակալվեց, ապաեւ կալանավորվեցԱրցախի հերոս, արցախյան ազատամարտում հաղթած հայկական բանակի արցախյան զորքի հրամանատար Սամվել Բաբայանը: Մարդ, ով ամուր կանգնած է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության դիրքերում: Բ26-ի ձեռնասուն լրատվամիջոցները տարածում են այն չարագույժ կանխատեսումը, թե սպասվում են Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքից նաեւ այլ ձերբակալություններ:

Սակայն ազգային էլիտայի համախմբման, դիմադրության եւ հաղթանակի այլընտրանքը երկրի ոչնչացումն է: Այլընտրանքն այն է, որ Հայաստանում շատ շուտով կարող է պարզապես բավարար թվով մարդ չլինել զինված ուժերի համալրման համար, այսինքն եւ՝ Հայաստան կարող է չլինել: Մի բան, ինչը իշխող ջեպկիրների թանկարժեք մեքենաների մգեցված պատուհանների ետեւից, ցոփ ու շվայլ կյանքի վարդագույն վարագույրների ետեւից նկատել հազիվ թե հնարավոր է: Սակայն ինչը սթափ գիտակցում են ոչ միայն քաղաքական ուժերը, այլեւ ժողովուրդը: Հենց դա է պատճառը, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հանդեպ թերահավատությունը փոխվում է վստահության որ այս դաշինքը կարող է ժողովրդի բաղձալի ու երկար փափագած հաղթանակիառաջամարտիկը դառնալ: Դրա վառ ապացույցն էր Սամվել Բաբայանի եւ մյուս բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով այսօրվա բազմահազարանոց հանրահավաքը եւ երթը, որոնք եւ՛ ուժերի ստուգատես էին եւ՛ ուժի ցուցադրում: Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ցույց տվեց, որ իշխանությունների կողմից ընտրությունները կեղծելու դեպքում միայն սեփական ուժերով կարող է փողոց հանել թավշյա հեղափոխության սկիզբը դնելու համար անհրաժեշտ քանակի եւ որակի քաղաքացիների:

Կարծես թե Հայաստանի մթնոլորտըլցնում է փոփոխությունների եւ ազատության գարնանային քամին:

 

Հովսեփ Խուրշուդյան

28.03.2017թ.

http://www.a1plus.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan