Մադոննան «Եվրատեսիլ 2019»-ին ելույթ կունենա 1 մլն դոլարի դիմաց
Երկարատեւ բանակցություններից հետո ամերիկացի երգչուհի Մադոննան ելույթ կունենա ամենահայտնի երաժշտական մրցույթներից մեկի՝ «Եվրատեսիլ 2019»-ի ընթացքում։ 15 րոպե տեւողությամբ ելույթի դիմաց 58-ամյա Մադոննան 1 մլն դոլար կստանա։
Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, «Եվրատեսիլ 2019»-ի կազմակերպիչները բանակցություններ էին վարում Մադոննայի հետ, որպեսզի նա ելույթ ունենար մրցույթի եզրափակչում։ Վեճի առարկա էին ինչպես երգչուհու երգացանկը, այնպես էլ հոնորարի չափը։
Երգացանկի հետ կապված գլխավոր պայմանն այն էր, որ նա չկատարի երգը, որը նվօիրված է ԱՄՆ քաղաքականությանը, ինչին Մադոննան չէր համաձայնում։ Սակայն ինչպես հայտնում է News24-ը, երգչուհին ամեն դեպքում հանդես կգա «Եվրատեսիլ»-ի ընթացքում։ Երգչուհին դրա դիմաց 1 մլն դոլար կստանա։ Ծախսերը կհոգա կանադա-իսրայելյան միլիարդատեր Սիլվան Ադամսը։